Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
23.01.2015 | 00:02

Տասը լուծ եզան վարատեղը տալու է մեկ սափոր արդյունք, տասը արդու սերմանողը երեք գրիվ է հավաքելու։ Վա՜յ նրանց, ովքեր առավոտյան վեր կենալով՝ ընկնում են օղու հետևից և օրն անցկացնում դրանով, և հենց գինին նորից բորբոքում է նրանց։ Փողով ու թմբուկով, քնարով ու երգով գինին խմում, բայց չեն նայում Տիրոջ գործերին, նրա ձեռքի կատարածներին ուշադրություն չեն դարձնում։ Իմ ժողովուրդն այսուհետև գերության է մատնվելու այն պատճառով, որ չի ճանաչում Տիրոջը. հացի սովից և ջրի ծարավից բազմանալու են նրանց դիակները։

Եսայի 5.10-13

Դիտվել է՝ 1371

Մեկնաբանություններ